rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-7°C
Basel-City-7°C
Berne-6°C
Geneva-3°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Զբոսանք օդապարիկով

     
 
Շվեյցարիան ունի յուրահատուկ բնաշխարհ և առանձնանում է բնության հատուկ ներդաշնակությամբ: Անկասկած դրանում կհամոզվի նա, ով օդապարիկով զբոսանքի դուրս կգա: Դեռևս 1500–2000մ բարձրությունից բացվում է հոյակապ մի տեսարան, և ստեղծում է ձմեռային ձյունածածկ բնապատկերի խորհրդավոր հեքիաթ կամ գարնանային ծաղկող ծառերի, փթթուն մարգագետինների և թավ անտառների գունեղ տպավորություն, որոնք շրջապատում են ալպյան զմրուխտե լճերը: Իսկ գուցե Դուք երազել եք նվաճել Ալպերը և «հասնել» ամենաբարձր գագաթներին: Դա ևս հնարավոր է: Մենք համագործակցում ենք իրենց գործում արհեստավարժ մասնագետների հետ, ովքեր ունեցել են ավելի քան 4000 թռիչքային ժամեր: Օգտվեք մեր առաջարկից և պարգևեք Ձեզ անմոռանալի զգացողություն:

Եթե Դուք օթևանում եք Բեռնում, Բազելում, Ցյուրիխում, Լուցերնում, Գշտաադում, Մոնտղոյում կամ Ինտերլակենում և ցանկանում եք թռչնի թռիչքի բարձրությունից հիանալ Շվեյցարիայի բնաշխարհով, ապա անհնարին ոչինչ չկա: Մենք Ձեզ համար կկազմակերպենք զբոսանք օդապարիկով, հյուրանոցից Ձեզ կտեղափոխենք մեկնարկային հրապարակ և հակառակ ուղղությամբ: Այստեղ կան մի քանի այդպիսի հրապարակներ, որտեղ կարելի է հասնել ընդամենը 40 րոպեում:

Օդապարիկով զբոսանքը Դուք կարող եք իրականացնել երկուսով կամ Ձեզ հետ հրավիրել ընկերների` մինչև 6 մասնակցի: Հատուկ տոների և իրադարձությունների համար մենք կկազմակերպենք ժամանցային զբոսանքներ 7-30 հոգանոց խմբերով: «Օդապարիկային զբոսանքը» կարող է տևել 1.5-7 ժամ` կախված Ձեր ցանկությունից:

Առաջարկություն.

1. Դասական երթուղի կենտրոնական Շվեյցարիայով: Աառաու – Ցոֆինգեն – Զուրզեե – Լանգենթալ - Զոլոթուրն - Բուրգդորֆի շրջակայքում (առաջարկի դեպքում կտրամադրվեն այլ երթուղիներ):

Տևողությունը. 1.5-2 ժամ
Հոկտեմբեր - մարտ. մեկնարկ օրվա երկրորդ կեսին
Ապրիլ - սեպտեմբեր. մեկնարկ վաղ առավոտյան կամ օրվա երկրորդ կեսին
Արժեքը. 1 հոգի - CHF 490.-, 2-5 հոգի - CHF 480.-, 6 հոգի - CHF 360.-

2. Հատուկ երթուղի: «Լուսաբացին ընդառաջ» Վայելեք արևածագը 2000-3000 մետր բարձրությունից:
Թռիչք. Աառաու – Ցոֆինգեն – Զուրզեե – Լանգենթալ – Զոլոթուրն - Բուրգդորֆի շրջանում (առաջարկի դեպքում կտրամադրվեն այլ երթուղիներ):

Տևողությունը. 2.5-3 ժամ
Ապրիլ - սեպտեմբեր. մեկնարկ մինչ արևածագը
Արժեքը. 1 հոգի - CHF 650.-, 2-5 հոգի - CHF 600.-, 6 հոգի - CHF 560.-

3. Հատուկ օդապարիկով երկու ուղևորի համար ռոմանտիկ երթուղի «Սիրահարների համար»

Այս անմոռանալի ճանապարհորդությանը կուղևորվեք միայն Դուք երկուսով և Ձեր արհեստավարժ օդաչուն: Դուք առանձնահատուկ հնարավորություն կունենաք կիսվել Ձեր զգացմունքները, սեր խոստովանել, նույնիսկ առաջարկություն անել`ճախրելով Շվեյցարիայի երկնքում:

Թռիչք. Աառաու – Ցոֆինգեն – Զուրզեե – Լանգենթալ – Զոլոթուրն – Բուրգդորֆի շրջանում (առաջարկի դեպքում կտրամադրվեն այլ երթուղիներ):

Տևողությունը. 1.5-2 ժամ
Հոկտեմբեր - մարտ. մեկնարկ օրվա երկրորդ կեսին
Ապրիլ - սեպտեմբեր. մեկնարկ վաղ առավոտյան կամ օրվա երկրորդ կեսին
Երկու հոգու համար արժեքը. CHF 1300.-

4. Բացարձակ էքսկլյուզիվ «Թռիչք Ալպերով» Այս ալպիական ուղևորությունը պահանջում է նախապատրաստություն (կայուն ինքնազգացողություն, թռիչքից առաջ խորհրդածություն բժշկի հետ): Մեկնարկը կլինի օրվա երկրորդ կեսին Շվեյցարիայի կենտրոնական մասում, ապա ուղին կանցնի ողջ Ալպիական լեռներով` հյուսիսից հարավ: Թռիչքը կտևի 5-6 ժամ, երկու արհեստավարժ օդաչուների ուղեկցությամբ, կանցնի ծովի մակերևույթից մինչև 6000մ բարձրության վրա (անհրաժեշտության դեպքում կկիրառվեն թթվածնային դիմակներ): Ճանապարհորդության ժամանակ Դուք կհիանաք Ալպերի աննկարագրելի տեսքով: Վայրէջքը նախատեսված է Իտալիայում Միլանի և Թուրինի միջև:

Ընթրիքն ու գիշերումը իտալական մի ագարակում: Հաջորդ օրը վերադարձ Շվեյցարիա: Ամեն ծախս արդեն ներառված է գնի մեջ, պետք է չմոռանալ անձը հաստատող փաստաթուղթը:

«Թռիչք Ալպերով» երթուղին հնարավոր է միայն ձմռան սեզոնին, նոյեմբերից ապրիլ ժամանակահատվածում:

Խմբի կազմը. 3 հոգի
Արժեքը. CHF 2500.- մեկ անձի համար
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter