rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-7°C
Basel-City-7°C
Berne-6°C
Geneva-3°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Ցերմաթթ

     
 
Ցերմաթթը Շվեյցարիայի բարձրակարգ հանգստավայրերի թվին է պատկանում, գտնվում է 1600մ բարձրության վրա: Այս փոքրիկ գյուղը բոլորին հայտնի է Մատերհորն լեռան խորհրդանշական գագաթով: Այստեղ հանգստացողը հնարավորություն ունի ճոպանուղիով շրջանցել Ալպերը և հայտնվել Իտալիայում:

Ուշագրավ է, որ այստեղ Դուք չեք գտնի ոչ մի մեքենա, քանի որ Ցերմաթթը Շվեյցարիայի այն բնակավայրերից է, որտեղ ալպիական մաքուր օդը պահպանելու համար շարժիչային մեքենաներն արգելված են, ինչը և այս հեքիաթային գյուղում ստեղծում է 19-րդ դարի ձիակառքային միջավայրի տպավորություն:

Այս գյուղը հետաքրքրություն է առաջացնում իր ավանդույթներով, այդ մասին վկայում են փայտե տնակները, որտեղ հնում պահպանվել են սննդամթերքներ: Կառուցման համար որպես պատվանդան ծառայել են կլոր քարերը` իրենց որսի հետևից վազվզող առնետների փախուստը կասեցնելու համար: Այդ կլոր քարե պատվանդանների վրա տները պահպանվել են մինչ օրս: Բոլոր ավանդույթներով հանդերձ` այստեղ առկա են շատ նորույթներ և գերժամանակակից պայմաններ անմոռանալի հանգստի իրականացման համար. լեռնադահուկային սպորտի բոլոր ձևերը, ինչպես նաև շատ բուտիկներ հաճելի հանգիստը կյանքի ակտիվ ռիթմի հետ համատեղել սիրողների համար:

Ձմեռային սեզոն. հունվար - մայիս
Բարձրությունը. 1620 – 3883 մ ծովի մակերևույթից
Դահուկային վայրէջք. 313 կմ
Ձմեռային մրցուղի. 45 կմ
Սահնակ. 2 կմ

Մոտակա հանքային բաղնիքները: Լոյկերբադ - Մանրամասն >>>

Այլ ծառայություններ.
- VIP լեռնադահուկի մասնագետ Մանրամասն >>>
- Հելիսկիինգ Մանրամասն >>>
- Մանկական լեռնադահուկային այգի (4 տարեկանից բարձր երեխաների համար); մանկապարտեզ (3 ամսեկանից բարձր երեխաների համար)

Ակտիվ հանգստի այլ տարբերակներ. չմշկասահք, բոուլինգ, կեռլինգ, պարապլաներիզմ, ձիարշավ, զբոսանք ձնակոշիկներով, սկվոշ, հաֆ-պայպ, ֆան-պարկ

Մոտակա միջազգային օդակայանը. Ժնև - Մանրամասն >>>
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter