Գշտաադը հեքիաթային մի հանգստավայր է կենտրոնական Շվեյցարիայում՝ Բեռներ Օբերլանդի (Վերին Բեռնի) շրջանում: Օբերլանդում տեղակայված այս լեռնային գյուղաքաղաքը հայտնի է որպես հանրահայտ աստղերի սիրված հանգստավայր, ովքեր Գշտաադի տարբեր անկյուններում ունեն իրենց սեփական լեռնատնակները: Այստեղ իրենց հանգիստն են անցկացնում այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին Թինա Թերները, Ջոնի Հոլիդեյը և այլոք:
Դահուկային սպորտով, սնոուբորդով կամ սահնակով սահելու համար այստեղ կարելի է գտնել հեքիաթային սահուղիներ: Այստեղ անցկացնելով Ձեր հանգիստը՝ Դուք հնարավորություն կունենաք նաև սահել ոչ հեռու գտնվող Դիաբլըղեի սահադաշտերում:
Ձմեռային սեզոն. հունվար - մարտ
Բարձրությունը. 1500 – 3000 մ ծովի մակերևույթից
Դահուկային վայրէջք. 250 կմ
Ձմեռային մրցուղի. ավելի քան 300 ուղի
Սահնակ. 35.5 կմ
Մոտակա հանքային բաղնիքները: Լավեյ լե Բան -
Մանրամասն >>>
Այլ ծառայություններ.
- VIP լեռնադահուկի մասնագետ
Մանրամասն >>>
- Հելիսկիինգ
Մանրամասն >>>
- Մանկական լեռնադահուկային այգի (3 տարեկանից բարձր երեխաների համար)
Ակտիվ հանգստի այլ տարբերակներ. պարապլայդինգ, տոբոգան, կեռլինգ, թենիս, չմշկասահք, լողավազան, ձիարշավ, սկվոշ, ֆիտնես կենտրոն, սպորտային կենտրոն, թռիչք օդապարիկով
Մոտակա միջազգային օդակայանը. Բեռն կամ Ժնև -
Մանրամասն >>>