rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-10°C
Basel-City-9°C
Berne-10°C
Geneva-7°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Դավոս

     
 
Դավոսը գտնվում է Շվեյցարիայի հարավ-արևելքում, 1600մ բարձրության վրա, հայտնի է իր միջազգային տնտեսական ֆորումով (WEF): Այս «փոքրիկ քաղաքը» տարբերվում է իր բյուրեղի պես մաքուր ալպիական օդով: Ալպերի փեշերին գտնվող զով լճի շուրջ անցկացրած զբոսանքը, որը կարող եք իրականացնել 40 րոպեում, Ձեզ կպարգևի հաճույքի և զմայլանքի անկրկնելի զգացում:

Դավոսում կարելի է անցկացնել ակտիվ սպորտային, ինչպես նաև մշակութային հանգիստ: Այստեղ դուք կարող եք այցելել Կիրխների թանգարան կամ մասնակցել համերգների, փառատոնների, որոնք կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում: Սպորտային հանգստի սիրահարներին այստեղ սպասվում են հետևյալ սպորտային զբաղմունքները` դահուկ, չմուշկ, սահնակ և սնոուբորդ. վերջինս այստեղ համարվում է շատ տարածված սպորտաձև:

Ձմեռային սեզոն. հունվար - մարտ
Բարձրությունը. 1560 – 2844 մ ծովի մակերևույթից
Դահուկային վայրէջք. 350 կմ
Ձմեռային մրցուղի. 150 կմ
Սահնակ. 8.5 կմ

Մոտակա հանքային բաղնիքները: Սկուոլ - Մանրամասն >>>

Այլ ծառայություններ.
- VIP լեռնադահուկի մասնագետ Մանրամասն >>>
- Հելիսկիինգ Մանրամասն >>>
- Մանկական լեռնադահուկային այգի (3 տարեկանից բարձր երեխաների համար)

Ակտիվ հանգստի այլ տարբերակներ. հոկեյ, կեռլինգ, չմշկասահք (Դավոսում գտնվում է Եվրոպայի ամենամեծ սահադաշտը 22 քառակուսի կիլոմետր), լողավազան, թենիս, սկվոշ, դելտա և պարապլաներիզմ, ձիարշավ, բադմինտոն

Մոտակա միջազգային օդակայանը. Ցյուրիխ - Մանրամասն >>>
 
     



 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter