| |
 Սանկտ-Մորից – Ամենահայտնի և պատմականորեն հարուստ հանգստավայրերից մեկն է, որտեղ երկու անգամ տեղի են ունեցել Ձմեռային Օլիմպիական խաղեր (1928-ին և 1948-ին): Հանգստավայրի ստորգետնյա հանքային աղբյուրները հայտնի են եղել դեռևս մ թ.ա Хդարում: Սկսած 1864 թ –ից Սանկտ-Մորիցը հայտնի է որպես ձմեռային բարձրակարգ հանգստավայր: Այն գտնվում է Ալպիական լեռների ամենաարևոտ շրջանում, այստեղ միջին հաշվով տարվա 322 օր համարվում են արևոտ օրեր: Այս ջրային-առողջարարական կենտրոնը գտնվում է շվեյցարական գեղատեսիլ Ալպերի հարավային լանջերում՝ Իտալիայի սահմանամերձ շրջանում:
Տաք ջրի բուժիչ հատկությունները և ծառայության մակարդակը գրավում են տարեկան ավելի քան մեկուկես միլլիոն զբոսաշրջիկների: Այստեղ կարող եք գտնել թենիսային կորտեր, գոլֆի դաշտեր, դելտապլանով թռիչքներ, ձիարշավային զբոսանքներ, ջրային առողջարարական կենտրոններ՝ տաք բուժիչ ջրերով, ցեխի լոգանքով և այլն: Ալպինա և Ցուբեր սարավանդներում անկրկնելի արևայրուկ են ստանւմ աշխարհի տարբեր կողմերից ժամանած նշանավոր մարդիկ: |
|