Շվեյցարիայի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի կուսական լանջերը նվաճելով միայն կարելի է զգալ անկրկնելի ադրենալին: Ուրիշ ի՞նչ է հարկավոր գրավիչ և անմոռանալի ժամանցի համար:
Մեր որակավորված մասնագետ գիդերը պատրաստ են Ձեզ և Ձեր երեխաներին ցուցաբերելու իրենց մասնագիտական օժանդակությունը: Նրանց փորձառության շնորհիվ Դուք Ձեզ ապահով կզգաք նույնիսկ ամենադժվարին լեռնային ճանապարհներին:
Մեր ձմեռային ծառայությունները Ձեր ակտիվ հանգստի համար.
- Ձմեռային սպորտի ռուսախոս մասնագետ
- Ձմեռային սպորտի որակավորված մասնագետներ հատուկ երեխաների համար
- Heliskiing: վերելք ուղղաթիռով լեռնային անհասանելի վայրերը և դահուկային վայրէջք լեռնադահուկային սպորտի մասնագետի ընկերակցությամբ
- Լուսա- և տեսանկարահանում Ալպյան լեռներում
- Հայախոս կամ ռուսախոս մասնագետ-գիդի ծառայություններ Ձեր ընտրած հանգստավայրում
Լեռնադահուկներով սահելուց բացի ձմռանը Շվեյցարիայում մեծ թիվ են կազմում այլ զվարճանքներ. մեկին հոգեհարազատ կլինեն հանքային բաղնիքները, մյուսին կհիացնի գնացքով շրջագայելը: Սակայն, ամեն դեպքում, Շվեյցարիայում հանգիստը լեռնադահուկային առողջարաններում իրոք որակյալ ժամանցի ցուցանիշ է, որն հաղորդում է ծով-վայելք ու դրական լիցքեր:
«ԱՐԱՏՈՒՐՍ» ընկերությունը պատրաստ է Ձեզ համար կազմակերպել զանազան տուրեր. էքսկուրսիա մեքենայով, ուղղաթիռով, յուրօրինակ թռիչքներ օդապարիկներով և շատ ու շատ այլ բացահայտումներ:
Մենք երաշխավորում ենք Ձեր անկրկնելի և անմոռանալի հանգիստը Շվեյցարիայի հիանասքանչ հանգստավայրերում:
Heliskiing
Պարգևեք Ձեզ կրկնակի զգացողություններ: Ընդամենը 3-5 րոպեում ուղղաթիռով դուք սրընթաց կբարձրանաք լեռան բարձր գագաթները, որտեղից արհեստավարժ հրահանգչի ուղեկցությամբ գլխապտույտ արագությամբ կարող եք դահուկներով վայրէջք կատարել դեպի հովիտները՝ անցնելով անապակ ձյունածածկ ուղիներով:
Վերբյե
Վերբյեն Շվեյցարիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է, այն գտնվում է Շվեյցարիայի ֆրանսիալեզու մասում, իր շշմեցուցիչ համայնապատկերով ` դեպի յուրօրինակ ձյունաճերմակ հովիտները: Մոն–Ֆորի 3329մ ամենաբարձր կետից պարզ տեսանելի են Մոնբլանի, Յունգֆրաուի գագաթները: Իր ապահով ճոպանողիներով, սահելու ընդարձակ տարածքով այս վայրը հրապուրում է լեռնադահուկային սպորտի շատ սիրահարների:
Վերբյեն հայտնի է լեռնադահուկային սպորտի «Piste de L'Ours» (Արջի ուղի) ճանապարհով, որը ինչպես սնոուբորդինգնի մրցաշարերի անցկացման համար է, այնպես էլ ժամանցի այնպիսի ձևերի համար, ինչպիսին շնասահնակներով սահելն է:
Ձմեռային սեզոն. հունվար - մարտ Բարձրությունը. 1500 – 3330 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 412 կմ Ձմեռային մրցուղի. 25 կմ Սահնակ. 10 կմ
Սանկտ-Մորից
Սանկտ-Մորիցը գտնվում է 1850մ բարձրության վրա, Շվեյցարիայի ամենաարևոտ շրջաններից մեկում՝ Գրաուբյուդենում, որտեղ կլոր տարին դուք կարող եք զգալ արևի ողջ ջերմությունը:
Սանկտ-Մորիցը աշխարհում հայտնի է որպես էքսկլյուզիվ ձմեռային հանգստավայր: Այն հայտնի է նաև իր հանքային աղբյուրներով և համարվում է «Բոբսլեի» (բազմատեղանոց սահնակ) հայրենիքը: Շքեղ հանգստի սիրահարների համար սա ամենահարմարավետ վայրն է ոչ միայն սպորտային հանգստի, այլ նաև զանազան ժամանցների համար. փակ լողավազաններ, սաունաներ, թենիս, ֆիտնես-ակումբներ և այլն:
Ձմեռային սեզոն. հունվար - մարտ Բարձրությունը. 1800 – 3300 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 350 կմ Ձմեռային մրցուղի. 150 կմ Սահնակ. 12 կմ
Դավոս
Դավոսը գտնվում է Շվեյցարիայի հարավ-արևելքում, 1600մ բարձրության վրա, հայտնի է իր միջազգային տնտեսական ֆորումով (WEF): Այս «փոքրիկ քաղաքը» տարբերվում է իր բյուրեղի պես մաքուր ալպիական օդով: Ալպերի փեշերին գտնվող զով լճի շուրջ անցկացրած զբոսանքը, որը կարող եք իրականացնել 40 րոպեում, Ձեզ կպարգևի հաճույքի և զմայլանքի անկրկնելի զգացում:
Դավոսում կարելի է անցկացնել ակտիվ սպորտային , ինչպես նաև մշակութային հանգիստ: Այստեղ դուք կարող եք այցելել Կիրխների թանգարան կամ մասնակցել համերգների, փառատոնների, որոնք կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում: Սպորտային հանգստի սիրահարներին այստեղ սպասվում են հետևյալ սպորտային զբաղմունքները: դահուկ, չմուշկ, սահնակ և սնոուբորդ. վերջինս այստեղ համարվում է շատ տարածված սպորտաձև:
Ձմեռային սեզոն. հունվար - մարտ Բարձրությունը. 1560 – 2844 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 350 կմ Ձմեռային մրցուղի. 150 կմ Սահնակ. 8.5 կմ
Գշտաադ
Գշտաադը հեքիաթային մի հանգստավայր է կենտրոնական Շվեյցարիայում՝ Բեռներ Օբերլանդի (Վերին Բեռնի) շրջանում: Օբերլանդում տեղակայված այս լեռնային գյուղաքաղաքը հայտնի է որպես հանրահայտ աստղերի սիրված հանգստավայր, ովքեր Գշտաադի տարբեր անկյուններում ունեն իրենց սեփական լեռնատնակները: Այստեղ իրենց հանգիստ են անցկացնում այնպիսիք, ինչպեսին Թինա Թերները, Ջոնի Հոլիդեյը և այլոք:
Դահուկային սպորտով, սնոուբորդով կամ սահնակով սահելու համար այստեղ կարելի է գտնել հեքիաթային սահուղիներ: Այստեղ անցկացնելով Ձեր հանգիստը՝ Դուք հնարավորություն կունենաք նաև սահել ոչ հեռու գտնվող Դիաբլըղեի սահադաշտերում:
Ձմեռային սեզոն. հունվար - մարտ Բարձրությունը. 1500 – 3000 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 250 կմ Ձմեռային մրցուղի. ավելի քան 300 ուղի Սահնակ. 35.5 կմ
Քրան-Մոնտանա
Քրան-Մոնտանա. Մաքուր օդը, հիասքանչ փշատերև անտառները, զարմանալի բնությունն իր ողջ գեղեցկությամբ. այս ամենը Դուք կարող եք գտնել Քրան-Մոնտանայում` աշխարհի տարբեր ծայրերից եկած տուրիստների կողմից սիրված Շվեյցարիայի հանգստավայրերից մեկում: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Այստեղ լեռնալանջերը ոչ միայն փորձառուների, այլ նաև անտառում թեթև վայրէջքով սահելու սիրահարների համար գեղեցիկ անակնկալներ կարող են մատուցել:
Հրաշալի վայր ակտիվ հանգստի համար՝ համեմված տարբեր սպորտային զբաղմունքներով. դահուկ, սնոուբորդ, սահնակ, ինչպես նաև փակ լողավազաններ, սաունաներ, թենիս: Երեկոյան. ռեստորաններ, սրճարաններ, դիսկոտեկներ և այլն:
Ձմեռային սեզոն. դեկտեմբեր - մարտ Բարձրությունը. 1500 – 3000 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 140 կմ Ձմեռային մրցուղի. 63 կմ Սահնակ. 6 կմ
Ցերմաթթ
Ցերմաթթը Շվեյցարիայի բարձրակարգ հանգստավայրերի թվին է պատկանում, գտնվում է 1600մ բարձրության վրա: Այս փոքրիկ գյուղը բոլորին հայտնի է Մատերհորն լեռան խորհրդանշական գագաթով: Այստեղ հանգստացողը հնարավորություն ունի ճոպանողիով շրջանցել Ալպերը և հայտնվել Իտալիայում:
Ուշագրավ է, որ այստեղ Դուք չեք գտնի ոչ մի մեքենա, քանի որ Ցերմաթթը Շվեյցարիայի այն բնակավայրերից է, որտեղ ալպիական մաքուր օդը պահպանելու համար շարժիչային մեքենաներն արգելված են, ինչը և այս հեքիաթային գյուղում ստեղծում է 19-րդ դարի ձիակառքային միջավայրի տպավորություն:
Այս գյուղը հետաքրքրություն է առաջացնում իր ավանդույթներով, այդ մասին վկայում են փայտե տնակները, որտեղ հնում պահպանվել են սննդամթերքներ: Կառուցման համար որպես պատվանդան ծառայել են կլոր քարերը` իրենց որսի հետևից վազվզող առնետների փախուստը կասեցնելու համար: Այդ կլոր քարե պատվանդանների վրա տները պահպանվել են մինչև մեր օրերը: Բոլոր ավանդույթներով հանդերձ այստեղ առկա են շատ նորույթներ և գերժամանակակից պայմաններ` անմոռանալի հանգստի իրականացման համար. լեռնադահուկային սպորտի բոլոր ձևերը, ինչպես նաև շատ բուտիկներ հաճելի հանգիստը կյանքի ակտիվ ռիթմի հետ համատեղել սիրողների համար:
Ձմեռային սեզոն. հունվար - մայիս Բարձրությունը. 1620 – 3883 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 313 կմ Ձմեռային մրցուղի. 45 կմ Սահնակ. 2 կմ
Սաաս–Ֆեե
Սաաս–Ֆեե: Առաջին հայացքից Շվեյցարիայի մյուս հիանալի հանգստավայրերից ոչնչով չի տարբերվում, գտնվում է ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա: Լեռների միջև տարածվում է մի փոքրիկ գյուղ. ընդ որում ամենավիթխարի սառցե կիրճը գտնվում է հենց Սաաս Ֆեեի բարձունքներում: Արտաքինից դրանք հիանալի լեռնադահուկային վայրէջքներ են, իսկ ներսի կողմից սառույցի մի ամբողջ հովվերգական հեքիաթային աշխարհ: Այստեղ Ձեր առջև կբացվի սառցե հսկայական պատկերասրահը:
Սաաս-Ֆեեի լեռները Ցերմաթթի լեռների հետ միանում - կազմում են վիթխարի ձյունաճերմակ լեռնային ամբողջություն: Այստեղ, ինչպես Ցերմաթթում ալպիական մաքուր օդի պահպանման համար ավտոմեքենաների մուտքն արգելված է: Ուշագրավ է, որ այստեղ տարվա ցանկացած եղանակին, անգամ ամռանը կարելի է դահուկ քշել և յուրահատուկ կլիմայական պայմանների շնորհիվ զբաղվել ձմեռային ցանկացած սպորտաձևով:
Ձմեռային սեզոն. փետրվար – մայիս Բարձրությունը. 1800 – 3600 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 100 կմ Ձմեռային մրցուղի. 60 կմ Սահնակ. 6 կմ
Լոյկերբադ
Լոյկերբադը Շվեյցարիայի հանգստավայրերից է, այստեղ է գտնվում ամբողջ Եվրոպայի ամենամեծ ստորերկրյա տաք ջրերի աղբյուրը: Գտնվելով ծովի մակերևույթից 1400մ բարձրության վրա, առողջարանն ունի յուրահատուկ տեղակայում, ինչպես նաև մեծ քանակությամբ հարմարավետ լողավազաններ` սփռված ալպիական լանջերին:
Այստեղ ամեն օր դուրս է գալիս 4 միլիոն լիտր տաք ջուր: Ունի 30 տաք լողավազաններ և բազում ջակուզիներ, բաղնիքներ, առողջարանական կենտրոններ և այլն: Բաց երկնքի տակ բոլոր կողմերից շրջապատված լինելով լեռներով` Դուք կհայտնվեք 33 աստիճան տաքություն ունեցող ջրում: Լոյկերբադը հիանալի վայր է հանգիստը՝ կազդուրվելու կամ բուժման հետ համատեղելու համար:
Ձմեռային սեզոն. դեկտեմբեր - մարտ Բարձրությունը. 1400 – 2610 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 50 կմ Ձմեռային մրցուղի. 40 կմ Սահնակ. 2 կմ
Գրինդլվալդ
Գրինդլվալդը գտնվում է 1034մ բարձրության վրա: Խոսելով Գրինդլվալդի մասին` մենք պատկերացնում ենք ամենահայտնի Յունգֆրաու, Մյոնխ, Այգեր լեռնագագաթները: Այն ունի շքեղ և անսահման ձյունե լեռնահովիտ` իր անվերջ, անմոռանալի համայնապատկերով:
Գրինդլվալդը Շվեյցարիայում սիրված ձմեռային հանգստավայր է, այն առաջարկում է ամենատարբեր զբաղմունքներ՝ հարմարավետ ձմեռային հանգստի անցկացման համար:
Ձմեռային սեզոն. հունվար - մարտ Բարձրությունը. 1034 – 2500 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 110 կմ Ձմեռային մրցուղի. ավելի քան 30 մրցուղի Սահնակ. 71 կմ
Արոզա
Արոզան արևելյան Շվեյցարիայի գեղատեսիլ հանգստավայրերից է, գտնվում է Ալպյան լեռներում, 1800մ բարձրության վրա: Այն սփռված է Օբերզե լճի ափին և շրջապատված է գեղատեսիլ լեռներով և անտառներով: Կարելի է, շրջանցելով լիճը, սահել դահուկներով և բարձունքից հմայլվել ջրում բարձրլեռնային ժայռերի արտացոլանքով: Եվ՛ սկսնակ և՛ փորձառու դահուկորդների համար Արոզան հարմարավետ հանգստավայր է:
Այստեղ անցկացվում են տարբեր փառատոններ, համերգներ, ինչպես նաև ակտիվ գիշերային կյանք (դիսկոտեկ, բար, կաբարե):
Ձմեռային սեզոն. դեկտեմբեր - մարտ Բարձրությունը. 1750 – 2640 մ ծովի մակերևույթից Դահուկային վայրէջք. 60 կմ Ձմեռային մրցուղի. 60 կմ Սահնակ. 4.5 կմ