rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-7°C
Basel-City-7°C
Berne-6°C
Geneva-3°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Ship & Train Տուր

     
 
Աշխարհում ոչ մի տեղ գոյություն չունի այսպիսի բազմաճյուղ և հարմարավետ հանրային փոխադրամիջոց, ինչպես Շվեյցարիայում է: Գերժամանակակից ինֆրակառուցվածքը, հայտնի ճշգրտությունը և բանիմաց անձնակազմը բավարարում են անգամ ամենապահանջկոտ զբոսաշրջիկների պահանջները: Ամեն տարի միայն երկրի երկաթուղուց օգտվում են 300 միլիոնից ավել ուղևոր: Ձեզ առաջարկված այս յուրահատուկ ծրագիրը Ձեզ թույլ կտա ծանոթանալու Շվեյցարիայի հանրային տրանսպորտային համակարգին:
 
     


     
  1-ին օր. Ժնև
Ժամանում Ժնև, տեղավորում հյուրանոցում: Ճաշից հետո ճանապարհորդություն քաղաքում հատուկ զբոսաշրջային գնացքով:
 
     



     
  2-րդ օր. Ժնև - Մոնթղո
Ժնևից Լեման լճով նավով ճանապարհորդություն Վեվեյ, այցելություն Չառլի Չապլինի թանգարան: Այնուհետո գնացքով կուղևորվենք Մոնթղո: Այցելություն Շիլյոնի միջնադարյան ամրոց, Շվեյցարիայում ամենահայտնին: Այն ժամանակին գովերգվել է անգլիացի նշանավոր պոետ Բայրոնի կողմից:
 
     



     
  3-րդ օր. Մոնթղո - Ցերմաթթ
Մոնթղոից գնացքով ուղևորություն Ցերմաթթ`հովվերգական լեռնային փոքրիկ գյուղ Մատերհորն լեռան ստորոտին: Սա աշխարհի ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից է: Ցերմաթթում արգելված է տրանսպորտի ցանկացած տեսակ`բացառությամբ ձիասահնակներից և էլեկտրամեքենաներից:

Տեղավորում հյուրանոցում, երեկոյան փոքրիկ զբոսանք գյուղում:
 
     


     
  4-րդ օր. Ցերմաթթ
Առավոտյան ճամփորդություն Սառցե Պալատ «Petit Cervin»: Այնտեղ մենք կհասնենք 3 ճոպանողիների շնորհիվ, ճանապարհը կտևի մոտ 45 րոպեում: Մեզ սպասվում է հրաշալի համայնապատկեր դեպի Ալպյան ձյունաճերմակ գագաթները, ամենաերկար ամառային դահուկուղին, ինչպես նաև սառցե քարանձավը:
 
     



     
  5-րդ օր. Ցերմաթթ - Սանկտ Մորից
Այսօրվա մեր ճանապարհն ընթանում է հատուկ գնացքի շնորհիվ, սա մի հեքիաթային երթուղի է`այցելելով Վալե արևոտ շրջան, Գրաուբյունդենի լեռնային սառույցներն ու ամառանոցային ավանները: Մենք ճանապարհորդության մեջ կլինենք մոտ 7 ու կես ժամ, կանցնենք 291 յուրօրինակ լեռնային կամուրջների մի ամբողջ շղթայական գլխապտույտի հասցնող կառույցով , ավելի քան 2033 մ բարձրության վրա գտնվող 91 թունելներով: Զբոսաշրջիկներին գնացքում կառաջարկվի տաք ուտեստ:
 
     


     
  6-րդ օր. Սանկտ Մորից
Սանկտ Մորիցը այն հազվագյուտ լեռնային շրջաններից է, որոնք ունեն ֆոլկլորային երաժշտության վաղեմի ավանդույթներ: Այս արևային շրջանը (322 օր տարվա մեջ) աշխարհում ամենահայտնի հանգստավայրերից է: Համարվում է ալպիական ձմեռային տուրիզմի ծննդավայրը, 2 ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայր:

Ձեզ կառաջարկվեն երեք տեսակի զբաղմունք՝

- Ձիերով ճամփորդություն լեռնային տեղանքի մասնագետի ուղեկցությամբ
- Հանքային բաղնիքների այցելում բազմատեսակ ծառայություններով
- Ճոպանուղով բարձրացում լեռան գագաթ և քայլաշավ
 
     



     
  7-րդ օր. Սանկտ Մորից - Ցյուրիխի օդանավակայան  
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter