rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-7°C
Basel-City-7°C
Berne-6°C
Geneva-3°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Swiss Aqua Տուր

     
 
Ճանապարհորդության ընթացքում Դուք կլինեք երկրի տարբեր շրջանների ջրային ռեսուրսների ականատեսը: Դրանից բացի Ձեզ կառաջարկվեն հատուկ ջրային պրոցեդուրաների տարբեր ծրագրեր, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան Ձեր լավ ինքնազգացողության և տրամադրության վրա:
 
     


     
  1-ին օր. Ժնև - Լոյկերբադ
Ժամանում Ժնև: Էքսկուրսիա դեպի Լեման լճի հայտնի Ժե Դո շատրվան և այցելություն Ծաղկե ժամացույց: Ճանապարհ դեպի Լոյկերբադ, տեղավորում հյուրանոցում: Հանգիստ:
 
     


     
  2-րդ օր. Լոյկերբադ
Ամբողջ օրը քաղաքում. տաք ջրեր և տարբեր ֆիզիոթերապևտիկ ընթացակարգեր հյուրանոցում (մերսում, կոսմետիկա, ծովաբուժություն և այլն):
 
     


     
  3-րդ օր. Լոյկերբադ - Ինտերլակեն
Լոյկերբադից մեկնում Ինտերլակեն, տեղավորում հյուրանոցում: Ճաշից հետո էքսկուրսիա շոգենավով, ընթրիք նավի վրա:
 
     


     
  4-րդ օր. Ինտերլակեն – Բեռն - Ինտերլակեն
Ինտերլակենից մեկնում Բեռն, էքսկուրսիա քաղաքային փոքրիկ փողոցներով և շատրվաններով, այցելություն հին քաղաք: Վերադարձ Ինտերլակեն:
 
     



     
  5-րդ օր. Ինտերլակեն - Լուցերն
Առավոտյան մեկնում Լուցերն, էքսկուրսիա Պիլատուս լեռան վրա. սկզբում երթուղին նավով կանցնի Ֆիրվելդշթետտերսե լճով, ապա վերելք աշխարհում ամենազառիվեր երկաթուղով (48°) ընթացող հատուկ լեռնային ատամնավոր գնացքով մինչև Պիլատուս լեռան գագաթը: Վերևում կկազմակերպվի ճաշ 2132մ բարձրության վրա գտնվող և դեպի Ալպեր ու լիճ գրավիչ տեսարանով ռեստորանում: Ավարտին ճոպանողով վայրէջք դեպի Լուցերն:
 
     



     
  6-րդ օր. Լուցերն – Շթայն ամ Ռայն - Ցյուրիխ
Լյուցերնից ուղևորություն փոքրիկ գեղատեսիլ քաղաք Շթայն ամ Ռայն: Էքսկուրսիա դեպի Եվրոպայում ամենամեծ ջրվեժը` Հռենոսի Ջրվեժ: Վերադարձ Ցյուրիխ:
 
     



     
  7-րդ օր. Ցյուրիխ - Ցյուրիխի օդանավակայան
Էքսկուրսիա Ցյուրիխով, ճոպանողով վերելք դեպի մոտակա բարձունք, որտեղից մենք կարող ենք տեսնել Ցյուրիխի համայնապատկերը, հարակից լիճը և Ալպյան գագաթները: Այնուհետև ուղևորություն Ցյուրիխի օդանավակայան և վերադրաձ:
 
     




 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter