| |
 Այս ասպարեզի գլխավոր գործոններն են բժիշկների փորձառությունն ու պատասխանատվությունն իրենց գործի նկատմամբ...
Շվեյցարիան դասվում է տնտեսապես առաջադեմ երկրների շարքին, այն հայտնի է ոչ միայն իր բանկերով, այլ նաև հիասքանչ բնությամբ և շրջապատի և օդի մաքրությամբ: Բժշկական սպասարկման զարգացած համակարգի և բժշկական ասպարեզի բարձր տեխնոլոգիաների շնորհիվ այն իդեալական վայր է բուժման և հանգստի համար:
Երկրի կլինիկաները և առողջարանները հագեցած են ժամանակակից լավագույն սարքավորումներով: Այստեղ աշխատում է արհեստավարժ բժշկական անձնակազմ: Բուժսպասարկման վայրերը ստեղծված են իրապես նպաստելու Ձեր և Ձեր երեխաների առողջությանն ու հանգստին, բարելավելու Ձեր ինքնազգացողությունը: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բուժում ստանալ շվեյցարական կլինիկաներում և առողջարաններում, նրանց առաջարկվում է առանձնահատուկ մոտեցում` կախված ֆինանսական հնարավորությունից և նախընտրություններից:
Նորագույն մեթոդները կիրառվում են բժշկական բոլոր բնագավառներում. պլաստիկ վիրահատությունների, սրտաբանության (կարդիոլոգիայի), ոսկրաբուժության (օրթոպեդիայի), մանկաբարձության, ակնաբուժության (օֆտալմոլոգիայի), ուռուցքաբանության (օնկոլոգիայի), նեյրովիրաբուժության, վերականգնողական վիրաբուժության, մանկաբուժության (պեդիատրիայի), մաշկաբանության (դերմատոլոգիայի), ներքին օրգանների թերապիայի և այլն:
Շվեյցարիան բուժումներ է առաջարկում տարբեր բժշկական ոլորտներում, ինչպիսիք են.
- արյունատար անոթների բուժում
- ոսկրային հոդերի և ջլերի բուժում
- կրծքային հիվանդությունների բուժում
- կոսմետիկ վիրահատություններ
- ուռուցքաբանական վիրահատությունների բուժում
- կարդիոլոգիական հիվանդությունների բուժում
- գինեկոլոգիա
- ատամնաբուժական ծառայություն
- աչքերի վիրաբուժություն
ԱՐԱՏՈՒՐՍ գործակալությունը պատրաստ է կազմակերպելու Ձեր բուժման կամ կազդուրման ընթացակարգը Շվեյցարիայում: Դիմե՛ք մեզ, սիրով կպատասխանենք: |
|