rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-7°C
Basel-City-7°C
Berne-6°C
Geneva-3°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Սառցադաշտային Էքսպրես

     
 
Երթուղին. Ցերմաթթ – Բրիգ – Անդերմաթթ – Կուր – Սանկտ-Մորից / Դավոս

Սեզոն. ամբողջ տարվա ընթացքում

Ուղևորության տևողությունը. 7 ժամ 30 րոպե

Ուղետոմսի արժեքը. 2-րդ կարգ. CHF 155.-, 1-ին կարգ. CHF 264.-

Արժեքը ցույց է տրված մեկ անձի համար` ցանկացած միակողմանի ուղղությամբ:

Սա մի գեղեցիկ երթուղի է, որն իրականացվում է հատուկ գնացքով. այն անցնում է արևառատ Վալե շրջանով, լեռնային սառցադաշտերի մոտով և Գրաուբյունդենի ամառանոցային ավաններով:

Մենք գնացքում կգտնվենք մոտ 7,5 ժամ, կանցնենք մինչև 2033 մետր բարձրության վրա գտնվող 291 լեռնային կամուրջներով և 91 թունելներով: Զբոսաշրջիկներին գնացքում առաջարկվում է տաք ուտեստ:
 
     


Ոսկե Լեռնանցք Էքսպրեսս

     
 
Երթուղին. (Ցյուրիխ) Լյուցերն – Բղյունիգ – Ինտերլակեն – Ցվայզիմեն – Մոնտղո (Ժնև)

Սեզոն. ամբողջ տարվա ընթացքում

Ուղևորության տևողությունը. 5 ժամ 20 րոպե

Ուղետոմսի արժեքը. 2-րդ կարգ. CHF 93.-, 1-ին կարգ. CHF 134.-

Արժեքը ցույց է տրված մեկ անձի համար` ցանկացած միակողմանի ուղղությամբ:

Սա շատ գրավիչ և ավանդույթներով հարուստ ճանապարհորդություն է, որը կենտրոնական Շվեյցարիայից Ձեզ կհասցնի մինչև Լեման լիճ: Ճանապարհորդելով “Golden Pass Panoramic” գնացքով` կանցնեք Լյուցերնի պատմական վայրերով, կհաղթահարեք Բրյունիգի լեռնանցքը և Բրիենց լճի երկայնքով կշարժվեք մինչև Ինտերլակեն քաղաք:

Ուղևորությունը կիրականացվի Սիմեի լեռնահովիտով մինչև Ցվայզիմեն քաղաք, հետո կանցնեք հայտնի հանգստավայր Գշտաադ գյուղաքաղաքով և Լեման լճի ափերին սփռված խաղողի միաշարք այգիներով: “Golden Pass Panoramic” նոր գնացքը հիշեցնում է Արևելյան Էքսպրեսը և ճանապարհորդության ընթացքում Ձեզ կպարգևի բացահայտման հաճելի զգացումներ:
 
     


Յունգֆրաույոխ

     
 
Յունգֆրաույոխ – Եվրոպայի գագաթը

Երթուղին. Ինտերլակեն Օստ – Լաութերբրյունեն / Գրինդելվալդ – փոքր Շայդեգ – Յունգֆրաույոխ

Սեզոն. ամբողջ տարվա ընթացքում

Ուղևորության տևողությունը. 4 ժամ 40 րոպե երկու ուղություններով

Ուղետոմսի արժեքը. 2-րդ կարգ. CHF 217.-, 1-ին կարգ. CHF 245.- (երկկողմանի տոմս)

Մեր ճանապարհորդությունը գնացքով կսկսվի Ինտերլակենից` անցնելով գեղատեսիլ հովիտներով և լեռներով, ճանապարհին կայցելենք հանրածանոթ տուրիստական քաղաք Գրինդելվալդ և ապա կբարձրանանաք 3454մ բարձրության վրա գտնվող Յունգֆրաույոխ` Եվրոպայում ամենաբարձր երկաթուղային կայարանը:

Այստեղ տարին բոլոր հավերժական ձյուն է և սառույց: Դուք ականատես կլինեք լայնարձակ Ալեչ սառցադաշտի Սֆինքսի համայնապատկերին և սառցե ապարանքին, որին հասնելու համար հարկավոր կլինի զբոսնել հավերժական ձյան միջով:
 
     


Ուղևորություն Լեման լճով

     
 
Երթուղին. Ժնև – Լոզան / Էվիան – Վեվե – Մոնտղո – Սանժանգոլֆ

Սեզոն. ամբողջ տարվա ընթացքում

Ուղևորության տևողությունը. 3 ժամ 15 րոպե

Ուղետոմսի արժեքը. 2-րդ կարգ. CHF 62.-

Արժեքը ցույց է տրված մեկ անձի համար` մեկ ուղղությամբ:

«Belle Epoque» նավերը շուրջ 130 տարի նավարկում են կենտրոնական Եվրոպայի ամենամեծ լճում` Լեմանում, և Ձեզ են առաջարկում հետաքրքիր նավարկություններ Շվեյցարիայի և Ֆրանսիայի ջրային տարածքներում, Ժնևի և Մոնտղյոյի միջև` անցնելով Էվիանի կամ Լոզանի նավահանգիստներով: Ձեզ կմատուցվի համեղ նախաճաշ դեռևս մշուշոտ արևածագին կամ ռոմանտիկ ընթրիք անմիջապես նավի վրա: Մենք հրավիրում ենք Ձեզ այստեղ համտեսել շվեյցարական ֆոնդյու ուտեստը (հալած պանիր սպիտակ գինով):

Ձեր նավագնացության ընթացքում Դուք կարող եք հիանալ ոչ մեծ գեղատեսիլ նավահանգիստներով և լճի ափերին տեղակայված Շիլլիոն, Մորժ, Ռոլլ, Իվուար և այլ գողտրիկ ամրոցներով, ինչպես նաև խաղողի միաշարք այգիներով և շվեյցարական ու ֆրանսիական Ալպերի ձյունածածկ գագաթներով:

Դուք կարող եք Ձեր ճանապարհորդությունը շարունակել Ժնևում, Նիոնում, Լոզանում, Մոնտղոյում և Վեվեյում կամ իրականացնել հրապուրիչ էքսկուրսիաներ Ռոշե Դե Նայում, ուղևորություն շոկոլադե գնացքով կամ ուղևորություն դեպի Լե Պլեյադ:
 
     


Շոկոլադե էքսպրես գնացք

     
 
Երթուղին. Մոնտղո – Գղույեղ - Բղո և հակառակ ուղղությամբ

Սեզոն. հունիսից հոկտեմբեր

Ուղևորության տևողությունը. 9:30 – 17:30` այցելելով Գղույեղ ամրոց

Ուղետոմսի արժեքը. 1-ին կարգ. CHF 124.-

Արժեքը ցույց է տրված մեկ անձի և երկու ուղղությունների համար

Դուք ճանապարհորդում եք 1-ին կարգի պատմական «Belle Epoque» գնացքներով, որոնք գործադրվել են դեռևս 1915 թվականից կամ էլ պանորամային ժամանակակից գնացքներով: Մոնտղոյից մեկնում գնացքով. անցնելով Գղյուեղի միջով, որը համարվում է շվեյցարական պանրի հայրենիքը, դուք կժամանեք Բղո և կբացահայտեք ավանդական կաթնային Կայիե Նեսթլե շոկոլադի գործարանը:

Դուք կլինեք շվեյցարացի վարպետների` շոկոլադագործության ավանդական բաղադրատոմսով պատրաստվող արտադրանքի բարդ տեխնոլոգիայի ականատեսը: Ձեզ կառաջարկվի ֆիլմի դիտում, ինչպես նաև համեղահամ շոկոլադի տեսակների համտեսում. արտադրանքի գնում կարելի է կատարել անմիջապես գործարանում:
 
     


Յուրայի երկաթուղին

     
 
Երթուղին. Յլա Շո Դը Ֆոնդ – Նուարմոնտ - Գլովելյե / Տավանն

Սեզոն. ամբողջ տարվա ընթացքում

Յուրայի երկաթուղու շնորհիվ բացահայտեք Ֆրանշ Մոնտանյը լեռնաշղթայի գեղատեսիլ բնապատկերը: Դուք անմոռանալի տպավորություններ կստանաք հետիոտնային երթուղիների զբոսավայր Յուրա շրջան կատարած ուղևորությունից, որն իրականացվում է կարմիր գույնի հարմարավետ գնացքով:

Եթե Ձեզ հրապուրում է միայն գնացքով ուղևորությունը, մենք Ձեր ուշադրությանն ենք հրավիրում Յլա Շո Դը Ֆոնից դեպի Գլովելյե հետաքրքիր ճանապարհորդությունը` ընթացքում այցելելով փոքրիկ քաղաք Սենյըլեժյեն և բացահայտելով գեղատեսիլ Գղույեղ լճակը:
 
     


Նախալպյան Էքսպրես

     
 
Երթուղին. Ռոմանսհորն – Սանկտ-Գալեն – Ռապերսվիլ – Արտ Գոլդաու - Լյուցերն

Սեզոն. ամբողջ տարվա ընթացքում

Ուղևորության տևողությունը. 2 ժամ 50 րոպե

Ուղետոմսի արժեքը. 2-րդ կարգ. CHF 62.-, 1-ին կարգ. CHF 101.-

Արժեքը ցույց է տրված մեկ անձի և մեկ կողմի համար:

«Նախալպյան էքսպրեսը» Ձեզ կօգնի բացահայտելու Բոդեն լճի և Չորս կանտոնների լճի միջև ընկած գեղատեսիլ ճանապարհը:

Այս ճանապարհորդության ընթացքում Ձեր գնացքը կսլանա հոյակերտ նախալպյան հովիտներով, բազում լճերի և լեռնաշղթաների երկայնքով: Այստեղ Դուք ունեք ժամանցի բազմապիսի հնարավորություններ. Սանկտ-Գալենի աբբայություն (հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունը), Սենտիս լեռ, Ապենցել և Տոգենբուրգ քաղաքներ, Ռապերսվիլի մանկական կենդանաբանական այգի, Պֆաֆիկոնի Ալպամարե ջրաշխարհ, Այնզիդելնի աբբայություն, Գոլդաուի բացօթյա կենդանաբանական այգի, Ռիգի լեռ, Լյուցերնում գտնվող տրանսպորտի թանգարան կամ նավարկություն շրջանի 5 լճերից մեկում (Բոդենի, Ցյուրիխի, Էգերի, Ցուգի կամ Չորս կանտոնների լիճ):
 
     


Վիլհելմ Թել Էքսպրես

     
 
Երթուղին. Լյուցերն - Չորս կանտոնների լիճ – Ֆրյուէլըն – Սանկտ-Գոթհարդ – Բելինզոնա – Լուգանո / Լոկարնո

Սեզոն. Մայիսից մինչև հոկտեմբեր

Ուղևորության տևողությունը. 4 ժամ 55 րոպե

Ուղետոմսի արժեքը. միայն 1-ին կարգ. CHF 194.-

Արժեքը ցույց է տրված մեկ անձի և մեկ կողմի համար:

Առաջարկն իր մեջ ներառում է Չորս կանտոնների լճում շրջագայություն առաջին կարգի նավով՝ սկսած դեռևս արևածագից: Այստեղ Ձեզ կմատուցվի երեք ճաշատեսակից բաղկացած ուտեստ, իսկ այնուհետև Ձեզ կառաջարկվի ուղևորություն առաջին կարգի պանորամիկ գնացքով: Այստեղ Դուք կստանաք Վիլհելմ Թելլ Էքսպրեսս հուշանվեր:

Դուք կզարմանաք Շվեյցարական Դաշնության բնօրրան Չորս կանտոնների լճի տեղանքի հրաշագեղությամբ:
Նավը Լյուցերնից Գրյուտլի լեռնահովտի երկայնքով Ձեզ կտեղափոխի Ֆրյուէլըն (3ժամ 30րոպե): Գրյուտլիի դաշտում 1291թ. ստորագրվել է Շվեյցարիայի հիմնադրման պակտը առաջին երեք կանտոնների կողմից (Ուրի, Շվից, Ունտերվալդն):

Պանորամային գնացքներում Դուք կարող եք օգտվել բարձր մակարդակի ծառայությունից՝ վայելելով Գոթհարդի գեղատեսիլ բնաշխարհը: Սանտ Գոթհարդի թունելն արդեն մի քանի հարյուրամյակ հանդիսանում է հատուկ նշանակության ռազմավարական կետ. այն համարվում է Եվրոպայի հյուսիս-հարավ տանող գլխավոր ուղիներից մեկը:
 
     
















 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter