|
Կուզենա՞իք անցկացնել Ձեր հաջորդ արձակուրդները շվեցարական
քաղաքներում, ալպյան լեռներում կամ մարգագետիններում: Մենք
ուրախ կլինենք Ձեր հետ կիսելու մեր փորձն ու ունակությունները:
Փայլատակող լճերը, բարձրաբերձ լեռները, ստվերաշատ անտառները,
դրան գումարած սպորտի և ժամանցի հնարավորություններ, ինչպես
նաև ուելլնես առաջարկները. Հանգստի երկիր Շվեյցարիան Ձեզ է
մատուցում անմոռանալի հանգստի բոլոր նախապայմանները:
Մաքրությունը, անվտանգությունը և ամենից առաջ անհամեմատելի
շրջակայքն ու բնությունը դարձնում են Շվեյցարիան մի
յուրահատուկ ու արտասովոր հանգստավայր բազմաքանակ այցելուների
համար:
Թե՛ ամռանը և թե՛ ձմռանը,
12 մլն
տուրիստներ այցելում և գնահատում են «շվեցարական հանգիստը»:
Ամեն դեպքում այստեղ ձանձրույթը մի անծանոթ բառ է, քանի որ
ինչ-որ մի զբաղմունք ձեռնարկելու հնարավորությունները իրոք
անսպառ են:

|